
Մայիսի 2-5-ը Բուլղարիայում կանցկացվի Davis Cup-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականը հանդես կգա C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մոնտենեգրոյի և Մակեդոնիայի հավաքականները:
Հայաստանի ընտրանում կազմում հանդես կգան Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը, Դանիլ Պրոսկուրան, Միքայել Ավետիսյանը: Թիմի ավագն է Վահե Ավետիսյանը: