2 մայիսի 2012 - 17:02 AMT
ԱՄՀ-ն մերժել է ԱՄՆ-ին Իրանի ԿԲ հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հարցում

Ամերիկյան փաստաբանները, ովքեր միջնորդություն են ներկայացրելԱրժույթի միջազգային հիմնադրամ, մերժում են ստացել Իրանի Կենտրոնական բանկի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Iran.ru-ն:

ԱՄՀ-ն բացատրել է իր գործողությունները բացառապես Իրանի պարտավորությունների շուրջ բանկային գործողությունները շարունակելու անհրաժեշտությամբ:

«Ես չեմ հասկանում, թե ինչու են Իրանին հեռացրել ՍՎԻՖԹ-ից, ինչու են ընդհանրապես բարձրացրել ԱՄՀ-ից հեռացնելու հարցը; Այո, երկիրն իրականացնում է իր միջուկային ծրագիրը, շատերին դա դուր չի գալիս, առաջին հերթին ԱՄՆ-ին և Իսրայելին, բայց դա չի նշանակում, որ երկիրն իրավունք չունի հաշվարկներ անցկացնել և մասնակցել միջազգային ծրագրերին»,- մեկնաբանել է իրավիճակը վերլուծաբան Ալեքսեյ Վյազովսկին: