2 մայիսի 2012 - 17:10 AMT
Երևանում մայիսի 3-7-ը սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 3-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-7-ը առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին սպասվում է հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-ից 7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: