2 մայիսի 2012 - 18:02 AMT
Հյուսիսային Կորեան, հավանաբար, ավարտել է միջուկային փորձարկման նախապատրաստումը

Հյուսիսային Կորեայում, հնարավոր է, ավարտվել են երրորդ միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանքները, և ներկա պահին սպասվում է քաղաքական ղեկավարության համապատասխան որոշումը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդպես համարում են հարավկորեական փորձագիտական հանրությունում:

Փորձագետները ենթադրում են, որ ԿԺԴՀ համար հարստացված ուրանը հիմա կարող է բավարար լինել, որպեսզի արտադրի 3-6 ատոմային ռումբ: Փորձագետների տվյալներով, հյուսիսկորեական միջուկային ծրագրի իրագործման մեջ ընդգրկված են 3 հազար մասնագետներ: