Ֆուտբոլային պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով «Բարսելոնան» նախկինի պես աշխարհի լավագույն ակումբն է: Կատալոնյան թիմն ունի 367 միավոր:
Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը» 306 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ունիվերսիդադ դե Չիլին» 304,5 միավորով:
Չորրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան», հինգերորդ հորիզոնականում է Մադրիդի «Ատլետիկոն»: Արգենտինայի «Վալես Սերսֆիլեդը» 6-րդ տեղում է, «Չելսին»՝ 7-րդ, «Ատլետիկ Բիլբաոն»՝ 8-րդ, «Սպորտինգը»՝ 9-րդ և «Վասկո դա Գաման»՝ 10-րդ: Վարկանիշը կազմելիս տարբեր գործակիցների հետ մեկտեղ հաշվի են առնվել ակումբների վերջին տարվա ցուցանիշներն ազգային առաջնություններում և ակումբներում, ինչպես նաև միջազգային մրցաշարերում: