2 մայիսի 2012 - 18:49 AMT
Աֆղանստանում ոչնչացվել են շենքի վրա հարձակված գրոհայիններ, որտեղ բնակվում են արտասահմանցիներ

Քաբուլում «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակումը շենքի վրա, որտեղ բնակվում են արտասահմանյան մասնագետներ, ետ է մղվել, բոլոր հարձակվողները ոչնչացվել են, հաղորդում է France Press գործակալությունը՝ մեջբերելով Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Կարստեն Յակոբսոնին: Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկիչները հարձակվել են շենքերի համալիրի վրա, որը հայտնի է որպես «Կանաչ գյուղ», որտեղ բնակվում են Աղֆանստանում աշխատող ՄԱԿ և ԵՄ արտասահմանյան աշխատակիցներ:

«Անվտանգության աֆղանական ուժերն արագ և արդյունավետ անցկացրել են անհրաժեշտ գործողություններ, ուղղված ագրեսիայի կասեցմանը և ոչնչացրել են բոլոր հարձակվողներին»,- հայտարարել է գեներալ Յակոբսենը: