2 մայիսի 2012 - 18:45 AMT
Իրանցի գեներալ. Իրանն ունի միջոցներ, որոնք ընդունակ են ոչնչացնել ցանկացած թշնամական հրթիռ

«Հաթամ ալ-Անբայա» ՀՕՊ իրանական կայանի պետ, բրիգադայի գեներալ Ֆարզադ Էսմայիլին ապրիլի 30-ին հայտնել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերն ունեն միջոցներ, որոնք ընդունակ են ոչնչացնել կամ ուղուց շեղել ցանկացած թշնամական հրթիռ:

Գեներալ Էսմայիլիի խոսքով` Իսլամական Հանրապետության հրթիռակոծման սպառնալիքի ծագման պահին այդ համակարգերը կցուցադրեն իրենց հնարավորությունները, հաղորդում է Fars գործակալությունը:

Fars-ը նշում է, որ ավելի վաղ իրանցի զինվորականներն արդեն խոսել են համապատասխան մշակումների մասին: