2 մայիսի 2012 - 19:26 AMT
Human Rights Watch. Անցած երկու շաբաթում Սիրիայում կառավարական զորքերի կողմից սպանվել է ավելի քան 90 հոգի

Սիրիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում կառավարական զորքերի կողմից մահապատժի են ենթարկվել ավելի քան 90 հոգի: Նման տվյալներ է հրապարակել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Իրավապաշտպանները նշում են, որ մահապատիժների հիմնական մասն իրականացվել է Տաֆտանազ քաղաքում ապրիլի 3-4=ը:

Human Rights Watch-ի հաշվետու զեկույցում նշվում է, որ Տաֆտանազում մահապատժի են ենթարկվել 35 ձերբակալված ակտիվիստներ: