2 մայիսի 2012 - 20:39 AMT
Եգիպտոսի ԶՈՒ պատրաստ են ընտրությունների առաջին փուլից հետո իշխանությունը փոխանցել նոր նախագահին

Եգիպտոսում իշխանության գլուխ անցած զինվորականները հայտնում են իշխանությունը նոր նախագահին փոխանցելու պատրաստակամության մասին մայիսի 24-ին` նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ԶՈՒ Գերագույն խորհրդի անդամ Սամի Աննանը:

«Մենք դիտարկում ենք իշխանությունը մայիսի 24-ին ընտրվելիք նախագահին փոխանցելու տարբերակը»,- ասել է նա տեղական հեռուստատեսության եթերում:

Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա մայիսի 23-24-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում են 13 թեկնածուներ: