21 մայիսի 2004 - 18:22 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՎԵԼԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԹՎԱԿԱԶՄԸ
Ռուսաստանը մտադիր չի ավելացնել Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողների թիվը, Երեւանում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Ընդսմին նա նշել է, որ Ռուսաստանը «շատ ուշադիր է» մոտենում ռազմակայանը ժամանակակից տեխնիկայով եւ սպառազինությամբ ապահովելու հարցերին: Ս.Իվանովը նաեւ հայտարարել է, որ ՌԴ մտադիր չի խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին: «Մենք կառուցում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ ինչպես ռազմավարական գործընկերոջ հետ` ելնելով մշակութա-պատմական, կրոնական, ինչպես նաեւ ռազմա-քաղաքական կապերից, եւ դիտում ենք Հայաստանը որպես մեր դաշնակից»,- ասել է ռուս նախարարը: