3 մայիսի 2012 - 10:33 AMT
«Հրապարակ». Իշխանությունը հրահանգել է ամեն ինչ անել, որ Սասուն Միքայելյանը պատգամավոր չընտրվի

Երեկ Սերժ Սարգսյանը Հրազդանում հայտարարել է, թե չի մոռանում մարտական ընկերներին, իսկ եթե ոմանք փոխում են իրենց սկզբունքները, Աստված իրենց հետ: Թերևս ակնարկն ուղղված է Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում ՀԱԿ-ից առաջադրված Սասուն Միքայելյանին: «Հրապարակի» տեղեկություններով, իշխանությունը հրահանգել է ամեն ինչ անել, որ Սասուն Միքայելյանը պատգամավոր չընտրվի: Թերթը հիշեցնում է, որ այդ ընտրատարածքում իշխանության թեկնածուն ԲՀԿ-ի կողմից Դավիթ Քոչարյանն է՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Մխիթար Հարությունյանի բարեկամը, որին սատարում է նաև Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետը: Երեկ, սակայն, Սերժ Սարգսյանը Հրազդանում կոչ չի արել սատարել նրան: