3 մայիսի 2012 - 11:10 AMT
«Ժողովուրդ». Սիսիանի ուսումնական հաստատությունները ԲՀԿ-ին տարածք չեն տրամադրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ օրերս ԲՀԿ-ի Սիսիանի տարածքային ընտրական շտաբի պետը դիմել է ԿԸՀ` «բողոքելով, որ տեղի ուսումնական հաստատությունները մերժել են իրենց հաստատություններում տարածք տրամադրելու հարցում: Սակայն ԿԸՀ-ն միաձայն մերժել է ընթացք տալ դիմումին, քանի որ պահանջը վերաբերել է ոչ թե դահլիճ տրամադրելուն, այլ հիմնարկների կոլեկտիվների հետ հանդիպելուն: Իսկ դա օրենքով չի սահմանվում»: