
Հինգշաբթի Մոսկվայում աշխատանքն է սկսել ՀՀՊ վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը, որին հավաքվել են շուրջ 50 պետությունների ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում են մի շարք երկրների ՊՆ ներկայացուցիչներ: ՌԴ ՊՆ նախարար Անատոլի Սերդյուկովը, բացելով խորհրդաժողովը, հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ բանակցությունները փակուղի են մտել:
Ըստ նախարարի, ՀՀՊ թեման Ռուսաստանի ԱԳ գործունեության առաջնահերթություններից է, որի լուծումից է կախված երկրի պաշտպանունակությունը: Սերդյուկովը նշել է, որ «խորհրդաժողովի նպատակն է գործընկերներին ներկայացնել հակահրթիռային պաշտպանության ռազմատեխնիկական ասպեկտների վերլուծությունը»: Եթե ՀՀՊ շուրջ փոխզիջում չլինի, Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ արձագանքել նոր հրթիռային սպառնալիքներին, ասել է նա: Նույն ոգով էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, որն ընթերցեց ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Ինքը Պատրուշևը նշեց, որ խնդրի լավագույն լուծումը կլիներ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի համատեղ ՀՀՊ համակարգի ստեղծումը, հայտնում է Ինտերֆաքսը: