3 մայիսի 2012 - 12:53 AMT
Նիկոլայ Մակարով. Ռուսաստանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել ՀՀՊ համակարգին Եվրոպայում

Մայիսի 3-ին Մոսկվայում ընթացող «Հակահրթիռային պաշտպանության գործոնն ու անվտանգության նոր տարածքը» թեմայով խորհրդաժողովում ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ «հաշվի առնելով ՀՀՊ համակարգի ապակայունացնող բնույթը, այն է՝ անպատիժ զինաթափող հարված հասցնելու պատրանքը, կանխարգելիչ հարվածի մասին որոշումը կկայացվի իրավիճակի սրման դեպքում»:

Մակարովը զգուշացրել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին Եվրոպայում ՀՀՊ ծավալման անզգույշ քայլերից: «Եթե համակարգը առավել հստակ ուրվագծվի, ընդլայնվեն ՀՀՊ ծավալման վայրերն ու աշխարհագրությունը, մենք ստիպված կլինենք անցնել առավել ակտիվ հակազդեցության: Սա մեր ընտրությունը չէ»,-ասել է Մակարովը, հայտնում է ՌԲԿ-ն: