3 մայիսի 2012 - 17:15 AMT
Երևանում ՖԻՖԱ-ի հովանու ներքո տեղի է ունեցել դարպասապահների մարզիչներին սեմինար

Երևանի ֆուտբոլի Ակադեմիայում առաջին անգամ Հայաստանում տեղի է ունեցել դարպասապահների մարզիչներին սեմինար ՖԻՖԱ-ի հովանու ներքո: Սեմինարը վարում էր ՖԻՖԱ-ի հրահանգիչ, սլովակ մասնագետ Ալեքսանդր Վենցելը:

Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Բարձրագույն խբմի թիմերի դարպասապահների բոլոր մարզիչները, մարզիչներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև մի շարք ակումբների գլխավոր մարզիչներ: 5 օր տևած սեմինարի ընթացքում անցկացվել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ:

Մարզիչները ծանոթացել են դարպասապահների մարզման տարբեր ոճերին բոլոր տարիքային խմբերում, տեղի է ունեցել փորձի փոխանակում սլովակ մասնագետի և հայ մարզիչների միջև: Հայ մարզիչները ներկայացրել են Հայաստանում դարպասապահների կրթման գործընթացի կազմակերպումը, առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթացել արտասահմանյան ֆուտբոլային դպրոցների աշխատաոճին:

Սեմինարին մանսակցել է նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: