3 մայիսի 2012 - 19:42 AMT
Հայաստանի մշակույթի նախարարությունն ամփոփել է «Իմ և մեր հաղթանակները» լուսանկարչական մրցույթի արդյունքները

Մայիսի 3-ին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի մշակույթի նախարարությունն ամփոփել է «Իմ և մեր հաղթանակները» լուսանկարչական մրցույթի արդյունքները:

«Մրցույթն այդպես անվանելով մենք նկատի ունեինք ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում և ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակները, այլ նաև մեր ամենօրյա հաղթանակները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նրա խոսքով, մշակույթի նախարարությունն այդ մրցույթը հայտարարել է երկու ամիս առաջ: Այդ ընթացքում ներկայացվել են 30 աշխատանքներ, որոնցից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է երեք լավագույն աշխատանքները:

Լավագույն աշխատանքների հեղինակները պարգևատրվել են պատվոգրերով և դրամական մրցանակներով: