4 մայիսի 2012 - 10:12 AMT
«Հրապարակ». Մասիսում հնչել են առաջին կրակոցները

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ առաջին կրակոցներն են հնչել Մասիսում: Այստեղ շատ լարված մրցապայքար է ընթանում ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև: Հիշեցնենք, որ ՀՀԿ թեկնածուն բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանն է, իսկ ԲՀԿ թեկնածուն` ԲՀԿ գործող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը: Լարումն այնքան է մեծացել, որ որկու թիմերը բախվել են իրար և հենց Մասիսի հրապարակում կրակել միմյանց վրա: Ուշ երեկոյան դեպքի վայրը շրջապատված է եղել ոստիկաններով, սակայն դեպքի մանրամասները ճշտել չհաջողվեց»: