Մայիսի 4-ին ֆիննական Վանթաա քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը: Մինչև 60 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Արթուր Առաքելյանը կհանդիպի Մանդահնարան Գանզորիգին (Մոնղոլիա), Մուսա Մուրթազալիևը (74 կգ ք/կ) 1/16 եզրափակիչում կպայքարի Յուն-Սեոկ Լիի դեմ (Կորեա), իսկ Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ)` Գերգելի Սանդոր Կիսսի դեմ (Հունգարիա):
Ռուսլան Բասիև մինչև 120 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա մայիսի 5-ին:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կստանան այն ըմբիշները, ովքեր դուրս կգան եզրափակիչ:
Տվյալ պահին հայ ազատ ոճի ըմբիշներից Օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ):