4 մայիսի 2012 - 11:22 AMT
Ույեն Ռունի գոլը «Ման Սիթիի» դարպասներին, ճանաչվել է անգլիական Պրեմյեր-լիգայի պատմության լավագույն գոլ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի գոլը ճանաչվել է անգլիական Պրեմյեր-լիգայի պատմության լավագույն գոլ:

2011թ փետրվարի 12-ին «Մանչեսթեր սիթիի» դարպասները նվաճած այդ գոլը 2:1 հաշվով հաղթանակ բերեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ըստ Պրեմյեր-լիգաի 20-ամյակի առիթով քվեարկած երկրպագուների, հենց այս գոլն է դարձել անգլիական Պրեմյեր-լիգայի ամենագեղեցիկ գոլը, հաղորդում է Eurosport-ը: