4 մայիսի 2012 - 14:54 AMT
Էդվարդ Նալբանդյան. Բաքուն կփորձի Ղարաբաղի մասին բանաձև ներկայացնել ՄԱԿ ԱԽ-ում, սակայն ապարդյուն

Այսօր Երևանում Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի համատեղ մամլո ասուլիսում հարց հնչեց այն մասին, թե արդյոք Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ բանաձև կներկայացնի ՄԱԿ ԱԽ-ում՝ ստանձնելով այդ մարմնի ոչ մշտական անդամի պաշտոնը: ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ նման փորձեր Ադրբեջանի կողմից հնարավոր են, սակայն, դրանք ոչ մի արդյունքի չեն հասնի: « ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները բազմիցս են հայտարարել, որ ղարաբաղյան հարցը պետք է քննարկվի միայն ՄԽ ձևաչափում»,-ասել է Նալբանդյանը:

Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ է դարձել 2011թ. հոկտեմբերին: