4 մայիսի 2012 - 15:09 AMT
Ուրուգվայի ԱԳ նախարար. Ինքնորոշման իրավունքը ժողովրդների հիմնարար իրավունքն է

Այսօր Երևանում տեղի ունեցած Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի համատեղ մամլո ասուլիսում Ուրուգվայի նախարարը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կապված է Ղարաբաղի հողի ամեն մի քարի հետ: Լուիս Ալմագրոն նշել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է ինքնորոշվելու իրավունք ունենա:

«Ինքնորոշման իրավունքը ժողովրդների հիմնարար իրավունքն է,-ասել է նա:-Ուրուգվայը հարգում է միջազգային իրավունքը և նրա կողմնակից է: Ուրուգվայը միշտ հավատարիմ է իր հայտարարություններին ու մտադիր է հետամուտ լինել դրանց: Լեռնային Ղարաբաղը սերտորեն կապված է Հայաստանի հետ: Իր ապագան Ղարաբաղը կարող է ինքն ընտրել՝ առաջնորդվելով ինքնորոշման իրավունքով: Ղարաբաղյան հարցը միայն խաղաղ լուծում ունի, միջազգային հանրությունը բազմիցս է այդ մասին հայտարարել»,-ասել է Ալմագրոն: