4 մայիսի 2012 - 18:51 AMT
Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աշխատել Հյուսիսային Կորեայի հետ, եթե նա փոխի իր քաղաքականությունը: Քլինթոնը հավելել է, որ Սիրիայի և Սուդանի վրա հարկավոր է հավելյալ ճնշում գործադրել, հաղորդում է MIGnews-ը: «Նոր ղեկավարությունը Պհենյանում նախկինի պես ունի հնարավորություն փոխելու դեպքերի զարգացման ընթացքը և իր ժողովրդին առաջին տեղում դնել: Եթե նրանք կենտրոնանան իրենց պարտականությունների կատարման վրա և միանան միջազգային հանրությանը, ապա ԱՄՆ-ը պատրաստ է ամեն կերպ աջակցել»,- հայտնել է Քլինթոնը: