4 մայիսի 2012 - 19:29 AMT
Իրանական սպառնալիքի բացակայությունը չի կանգնեցնի ՀՀՊ վերաբերյալ ամերիկյան պլանները

ԱՄՆ-ը չի հրաժարվի ՀՀՊ համակարգեր տեղակայելու պլաններից Իրանի կողմից սպառնալիքի բացակայության դեպքում: Այդ մասին նախօրեին հայտարարել է հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլեն Տոշերը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ը կհրաժարվի համակարգի տեղակայումից, եթե Իրանի կողմից սպառնալիքը վերանա, Տոշերը պատասխանել է. «Ոչ, բոլոր չորս փուլերը ծավալվելու են»:

ԱՄՆ ՊՆ ներկայացուցչի խոսքով, ՀՀՊ համակարգերի տեղակայումը կընթանա 4 փուլով, որոնք ներառում են տարրերի տեղադրում Թուրքիայում, Ռումինիայում և Լեհաստանում: