4 մայիսի 2012 - 19:56 AMT
Մոսկվա. Բուշերի ԱԷԿ-ը չպետք է ոչ մեկի մոտ կասկած առաջացնի, քանի որ գտնվում է ՄԱԳԱՏԷ հսկողության տակ

Մոսկվայում ողջունում են Բուշերի ԱԷԿ-ի լայնամասշտաբ գործարկումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Իրավիճակը վատ չի զարգանում: Մենք ուրախ ենք, որ ռուս-իրանական համագործակցության այդ օբյեկտն ամբողջությամբ կաշխատի»,- ուրբաթ օրը Մոսկվայում ճեպազրույցում ասել է նա:

Լուկաշևիչը հիշեցրել է, որ ԱԷԿ գործունեությունը գտնվում է ՄԱԳԱՏԷ հսկողության տակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուշերի ԱԷԿ-ի լայնամասշտաբ շահագործումը պետք է կայանա մայիսի 20-ին: