4 մայիսի 2012 - 21:13 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի կենտրոնում պայթյունի արդյունքում, նախնական տվյալներով, մոտ 30 մարդ է տուժել

Երևանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում, պայթյունի արդյունքում, նախնական տվյալներով, մոտ 30 մարդ է տուժել, նրանց բոլորին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել կենտրոնում, տուժածները միջին ծանրության այրվածքներ են ստացել, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են հելիումով փուչիկները:

Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

ՖՈՏՈՇԱՐՔ