4 մայիսի 2012 - 21:26 AMT
Հայաստանի ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ կանցկացնի

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում մայիսի 4-ին` 22:00-ին, հանձնաժողովի արտահերթ նիստ կգումարվի:

Ինչպես հաղորդել են Հայաստանի ԿԸՀ մամլո ծառայությունից, նիստի ընթացքում հանձնաժողովը կդիտարկի քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի, ինչպես նաև Լևոն Զուրաբյանի բողոքները: Կքննարկվեն նաև Ռուբեն Թորոսյանի կողմից ՀՀ ԿԸՀ ներկայացված բողոքները: