4 մայիսի 2012 - 21:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԱԻՆ. Պայթյունի հետևանքով Երևանի հիվանդանոցներ բուժօգնության դիմած մարդկանց թիվն արդեն հասել է 106-ի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը քիչ առաջ PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ 19.37-ին Հանրապետության հրապարակում գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: Հանրապետության հրապարակում պայթյունը տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված համերգի ժամանակ: Ըստ նախնական տվյալների` պայթել են հելիումով փուչիկները:

Միջադեպից հետո համերգն ընդհատվել է: ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակից անմիջապես մեկնել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

ՖՈՏՈՇԱՐՔ