5 մայիսի 2012 - 12:07 AMT
Իրանի ընդդիմությունը վստահ հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլում

Իրանում տեղի է ունեցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ տուրը, որտեղ վստահ հաղթանակ են տանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական ընդդիմադիրները: Ինչպես հայտնել է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը, պայքարը գնում էր 290-տեղանոց մեջլիսի 65 տեղի համար: Ըստ նախնական արդյունքների, Ահմադինեժադի կողմնակիցները ստացել են 8 տեղ, ընդդիմությունը՝ 20 տեղ, ևս 11 մարդ ընտրվել է որպես անկախ պատգամավոր: Վերջնական տվյալները կհրապարակվեն ավելի ուշ:

Մայիսի 2-ին տեղի ունեցած առաջին փուլում ձայների մեծամասնություն ստացան կոալիցիա կազմած պահպանողականներն ու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի կողմնակիցները: