5 մայիսի 2012 - 12:11 AMT
Արմավիրի նոր ՌԼԿ-ն հերթապահության կանցնի մինչև տարեվերջ

Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղակայված նոր սերդնի ռադիոլոկացիոն կայանը մարտական հերթապահության կանցնի մինչև տարեվերջ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ՊՆ Օդային և տիեզերական պաշտպանության գծով պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զոլոտուխինը: Նմանատիպ ՌԼԿ-ներ են գործում Լեխտուսիում և Կալինինգրադի մարզի Պիոներսկ քաղաքում: Մայիսին նախատեսվում է նմանատիպ ՌԼԿ-ի գործարկումը Իրկուտսկի մարզում:

ՌԴ ՊՆ-ն մտադիր է մինչև 2020թ. փոխել խորհրդային տարիների բոլոր ՌԼԿ-ները: