5 մայիսի 2012 - 11:43 AMT
Քադդաֆիի ռեժիմի անկման մասին ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

Լիբիայի դեպքերի և Մուհամար Քադդաֆիի ռեժիմի տապալման մասին «Թոբրուկյան երդում» ֆիլմն ընդգրկված է Կաննի կինփառատոնի հատուկ ցուցադրությունների ծրագրում: Ինչպես հայտնում է Hollywood reporter-ը, ֆիլմի ռեժիսորն է Բեռնար Անրի-Լեվին:

Ցուցադրությունը տեղի է ունենալու մայիսի 25-ին, «Լիբիական հեղափոխության» չորս գործիչների ներկայությամբ, որոնց անուններն առայժմ գաղտնի են պահվում:

Կաննում 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա 2012-ի մայիսի 16-27-ը: Բացման ֆիլմը կդառնա Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը»: Միջոցառումը կփակվի Կլոդ Միլերի «Թերեզա Դեսքեյրի» ֆիլմով: