27 մայիսի 2004 - 19:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԵՐԿՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ «ԿՈՒԼՏՈՒՐԱ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավանություն է տվել Հայաստանում ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաալիքի հեռարձակման գաղափարին, որը ներկայացված էր մի խումբ հայ մտավորկանանների բաց նամակում: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով, այդ կապակցությամբ երկրի նախագահը Մոսկվայում Հայաստանի դեսպանությանը հանձնարարել է բանակցություններ վարել համապատասխան պետական մարմինների հետ: Նշենք, որ նմանատիպ առաջարկով ՀՀ նախագահին էին դիմել նաեւ մշակութային գործիչները` դեռեւս ապրիլին կայացած հանդիպման ժամանակ: