5 մայիսի 2012 - 14:10 AMT
Երևանի Անգլիական այգում տեղի է ունեցել կիթառի երեկո

Մայիսի 1-ին Երևանի Անգլիական այգում (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ) տեղի է ունեցել կիթառի երեկո: Դա ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի մի քանի ուսանողների նախաձեռնությունն էր: Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ միջոցառումը նպատակ ուներ մի տարածքում հավաքելու տարբեր ֆակուլտետների և նաև տարբեր բուհերի ուսանողներին՝ ստեղծելով շփման նոր դաշտ, նոր միջավայր:

Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև ինտելեկտուալ խաղեր:

Ինչպես նշում են կազմակերպիչները, այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրելու՝ կատարելագործվելով և ներգրավելով ավելի շատ ուսանողների: