5 մայիսի 2012 - 14:37 AMT
Հայաստանում 185 հազար 50 հաշմանդամ է գրանցված

Հայաստանում գրանցված է 185 հազար 50 հաշմանդամ, սակայն նրանց թիվը կարող է ավելին լինել: Այս թիվը վերաբերում է տարբեր տեսակի խնդիրներ ունեցող հաշմանդամներին` ֆիզիկական, լսողական, տեսողական և այլ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկարավ Ռուզաննա Սարգսյանը, հավելելով, որ աշխատունակ հաշմանդամների ընդամենը 7 տոկոսն են ապահովված աշխատանքով:

«Պետության կողմից հաշվարկված է ոչ թե հաշմանդամների քանի տոկոսն աշխատանք ունի, այլ աշխատունակ հաշմանդամների տոկոսը», - ասաց Ռուզաննա Սարգսյանը, հավելելով, որ այս թվերը չափազանց արագ փոփոխվում:

Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանում հաշվարկված չէ, թե տարեկան քանի տոկոսով է ավելանում հաշմանդամների թիվը: