5 մայիսի 2012 - 14:47 AMT
ՀՀ ԱԻՆ. ժամը 14.30-ի դրությամբ հոսպիտալացված 154 քաղաքացիներից 74-ը դուրս են գրվել

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ մայիսի 5-ին, ժամը 14.30-ի դրությամբ հոսպիտալացված 154 քաղաքացիներից 80-ը դեռևս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 74-ը դուրս են գրվել:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ:

Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 911, 010 529690 և 010 360297 հեռախոսահամարներով: