5 մայիսի 2012 - 16:25 AMT
Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին. Վարորդը մահացել է

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Ռուբեն Սիմոնյանի վարած «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին, Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի վրա, բախվել է արգելապատնեշներին և շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: