5 մայիսի 2012 - 17:55 AMT
Արազ Օզբիլիսը կկարողանա տեղափոխվել «Կուբան»

Ամստերդամի «Այաքսի» և Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսը այս խաղաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Կուբան»:

Այս մասին հաղորդում է «Սովետսկիյ սպորտը»: 2009-ի փետրվարին Օզբիլիսը «Այաքսի» հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր և դրա ավարտից հետո նա կարող է տեղափոխվել «Կուբան»:

2012թ Օզբիլիսը իր առաջին խաղն է անկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում` Կանադայի հետ ընկերական խաղում` հենց առաջին խաղում աչքի ընկնելով գոլով:

Հարկ է նշել, որ այս ձմռանը «Կուբանը» ձեռք է բերել Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Պիզելլիին, բացի այդ, մեծ է հավանականությունը, որ ամռանը Կուբանի կազմը կհամալրի նաև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: