6 մայիսի 2012 - 12:16 AMT
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետևում է նաև Արցախի պատվիրակությունը

Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով Արցախից 5 հոգանոց պատվիրակություն է ժամանել Երեւան: Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրել են Ազգային ժողովում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ դիտորդական պատվիրակության կազմում են ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Աթանեսյանը, Հովիկ Ջիվանյանը, Կամո Բարսեղյանը, ԱԺ մամուլի քարտուղար Միքայել Հաջյանը եւ ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը: