6 մայիսի 2012 - 11:30 AMT
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատում ընտրահանձնաժողովների պատրաստվածությունը

Մայիսի 6-ին Հայաստանում ԱԺ ընտրությունները սկսվել են ժամանակին, բոլոր ընտրատեղամասերը ժամանակին են բացվել, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը: Ըստ նրա, ՀՀ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին հետևում են ԱՊՀ դիտորդների առաքելության 173 դիտորդներ:

«ՀՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին և հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ազատ արտահայտել իրենց կամքը»,-հայտարարել է նա:

Վլադիմիր Գարկունը նշել է, որ ընտրական գործընթացը նորմալ է ընթանում՝ բարձր գնահատելով ընտրական հանձնաժողովների անդամների պատրաստվածությունը, ինչպես նաև ընդհանուր պատրաստվածությունն ընտրություններին: Գարկունը նշել է, որ եզրափակիչ զեկույցը պատրաստ կլինի վաղը: