28 մայիսի 2004 - 18:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օր է` երկրում նշվում է Առաջին հանրապետության օրը: Առաջին Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին, սակայն գոյատեւել է ոչ երկար` ընդամենը երկու տարի, որից հետո Հայաստանում հաստատվել էր խորհրդային իշխանություն: Տոնի կապակցությամբ երկում կազմակերպվում են հանդիսավոր միջոցառումներ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կայցելի թուրք զավթիչների դեմ Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովրդի հաղթանակի հուշարձան: Երեւանում եւ Ստեփանակերտում միջոցառումներ է կազմակերպում ՀՅ Դաշնակցությունը, որը 1918-1920 թթ. ստանձնել էր առաջին հանրապետության կառավարումը: