28 մայիսի 2004 - 19:06 AMT
ԿՈՒԲԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Առաջին հանրապետության օրը կնշեն նաեւ Կրասնոդարի մարզում բնակվող հայերը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, մայիսի 28-ին Կրասնոդարի կենտրոնական համերգային դահլիճում կկայանա «Շերամ» հայկական երգի-պարի համույթը, իսկ մայիսի 29-ին Կրասնոդարի հայ եկեղեցու տարածքում ելույթ կունենա Կուբանի Հայ մշակույթի եւ կրթության կենտոնին կից գործող մանկական համույթը: