28 մայիսի 2004 - 20:03 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ
Եվրամիության ղարաբաղյան հարցով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն մտադիր է հերթական այց կատարել հակամարտության տարածաշրջան հունիսի վերջին-հուլիսի սկզբին: Այս մասին, ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, տեղեկացրել է Ադրբեջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Անտոնիուս Դե Վրիսը: Նրա խոսքերով` Եվրամիությունը մտադիր չէ փոխարինել այդ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: ԵՄ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հնարավոր է միայն հակամարտող կողմերի համապատասխան դիմումի դեպքում, ասել է եվրոպացի դիվանագետը: