7 մայիսի 2012 - 00:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Միջկուսակցական շտաբի անդամները չեն վստահում քվեարկությանը մասնակցած ընտրողների մասին թվերին

Ընտրություններում խախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի անդամները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ իրենք վստահության արժանի չեն համարում քվեարկությանը մասնակցած ընտրողների մասին հրապարակված թվերը:

Նրանք նշել են, որ այդ թվերը միայն սրում են կասկածները ընտրական գործընթացի օրինականության վերաբերյալ:

Շտաբի անդամներն ընդգծել են, որ անհրաժեշտ են համարում շարունակել ընտրական գործընթացի բողոքարկման և ձայների վերահաշվարկման ուղղությամբ ջանքերը: Միջկուսակցական շտաբի ներկայացուցիչների խոսքով` ընտրությունների մասին վերջնական հայտարարությունը կկատարվի այն բանից հետո, երբ իրենք ծանոթանան ողջ տեղեկատվությանը:

Նրանք հայտարարել են նաև, որ իրենք չեն վստահում և չեն ընդունում Exit poll-երի արդյունքները:

ՖՈՏՈՇԱՐՔ