7 մայիսի 2012 - 02:08 AMT
Դատախազություն ստացված 84 հաղորդումից 20-ը ստացվել է թեժ գծով, 50-ը` ԶԼՄ-ների մոնիտորինգի միջոցով

ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում 23:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման: Ինչպես հաղորդում են դատախազության կայքից, դրանցից 20-նն ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին ընթացք է տրվել դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում:

Քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ` երկուսը ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով, մեկը` 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Ստացված հաղորդումներից մեկով տրվել է պարզաբանում, մեկն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են: