7 մայիսի 2012 - 09:04 AMT
Ադրբեջանում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ երկրաշարժ, որը զգալի է եղել նաև Հայաստանում

Մայիսի 7-ին ժամը տեղական ժամանակով 8:40 Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգալի է եղել նաև Հայաստանի մի շարք շրջաններում ու Երևանում: Էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջան-Ռուսաստան (Դաղստան) սահմանագոտում՝ Զաքաթալի քաղաքում: Եվրոպական սեյսմիկ կենտրոնի տվյալներով, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ Երևան, Վանաձոր, Տավուշ, Իջևան, Սևան, Արտաշատ քաղաքներում: