31 մայիսի 2004 - 18:35 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ Է ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
Հաշվի առնելով Եվրամիության պահանջը, Թուրքիայի պետական հեռուստատեսությունը ընդունել է այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումներ հեռարձակելու առաջարկը: Սակայն, ինչպես գրում է Ստամբուլի «Մարմարա» հայկական թերթը, Թուրքիայի պետական հեռուստատեսության գլխավոր տնօրեն Շենոլ Դեմիրեոզը չի հայտնել, թե ինչ լեզուներով են դրանք տրվելու եւ երբ են դուրս գալու եթեր: Նրա խոսքերով, «այդ հարցը լուծելու համար հող է նախապատրաստվում»: