Վլադիմիր Պուտինը ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը՝ երդում տալով երկրի սահմանադրության վրա: Նա երկրի ղեկավար է դարձել արդեն երրորդ անգամ, բայց առաջին անգամ վեց տարով:
Պաշտոնը հանդիսավոր երդմնակալության արարողությունը տեղի է ունենցել Կրեմլի Մեծ պալատում:
Աջ ձեռքը դնելով սահմանադրության վրա՝ Պուտինն ասել է. «Երդվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պարտականություններն իրականացնելիս հարգել և պահպանել մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, հետևել և պաշտպանել ՌԴ Սահմանադրությունը, պաշտպանել պետության անկախությունը, անվտանգությունը և ամողջականությունը, հավատարիմ ծառայել ժողովրդին»:
Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը հայտարարել է, որ Պուտինը պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը, որից հետո նվագախումբը և երգչախումբը կատարել են Ռուսաստանի հիմնը: Նոր նախագահի կողմից երդում տալուց հետո Դմիտրի Մեդվեդևը, ով 4 տարի ղեկավարել է երկիրը, ավտոմատ կերպով դադարել է կատարել պետության ղեկավարի պարտականությունները: