7 մայիսի 2012 - 14:01 AMT
Փարիզից Վոլգոգրադ է տեղափոխվել Տիրոջ Խաչափայտն ու Փշե պսակի մասուքները

Փարիզի Աստվածամոր տաճարից Սուրբ Խաչի երևման տոնին ընդառաջ մեկ օրով Վոլգոգրադի Սուրբ Գևորգ եկեղեցի է տեղափոխվել Տիրոջ Խաչափայտն ու Փշե պսակի մասուքները:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամուլի դիվանի հաղորդմամբ, նախաձեռնությունը Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանինն է, ով ռուս եկեղեցու վարդապեստ հայր Քրիստոփորի հետ միասին մասունքները ժողովրդի առջևով բերել է եկեղեցի:

Այն մեծ ոգևերություն է առաջացրել Վոլգոգրադի հայերի մոտ , ինչի պատճառով նրանց հոսքը դեպի եկեղեցի շարունակվել է մինչև ուշ գիշեր։

Տիրոջ Խաչափայտի մասունքն ու Փշե պսակը 1238 թվականին Ֆրանսիայի Լյուդովիկոս թագավորը բազմաթիվ այլ սրբությունների հետ Երուսաղեմից և Կ.Պոլսից տեղափոխել է Փարիզ։ Այն մինչև 19-րդ դարը պահվել է Փարիզի Սենթ-Շափել, ապա` Աստվածամոր տաճարում։