7 մայիսի 2012 - 14:23 AMT
Գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. Աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց

Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում գտնվող գազալցակայանում այսօր` մայիսի 7–ի առավոտյան, լիցքավորելիս պայթել է «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը։ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակից 33–ամյա Կ. Սարգսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներ և տեղափոխվել Սևանի հիվանդանոց, այնուհետև` Երևանի վնասքաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոն։ ԱԻՆ հաղորդում է նաև, որ դեպքի վայր է մեկնել մարտական մեկ հաշվարկ։