31 մայիսի 2004 - 23:46 AMT
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում ավարտվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությունները: Մեծանուն կոմպոզիտորի գործերը հնչել են դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարած հրեական տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի կողմից: Վահագն Պապյանն դասավանդում է Իսրայելի Թել Ավիվի համալսարանին կից երաժշտական ակադեմիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, հոբելյանական հանդիսությունների կապակցությամբ Իսրայել էր ժամանել Հայաստանում այդ երկրի դեսպան Րիվկա Քոէնը, ինչպես նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, որի որդին` ջութակահար Սերգեյ Սմբատյանը, հանդես է եկել Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով: