7 մայիսի 2012 - 18:53 AMT
Մոսկվայում տեղի կունենա «HAYRENIQ-2012» երկրորդ ամենամյա երաժշտական փառատոնը

Մայիսի 12-ին Մոսկվայի Արվեստների տանը տեղի կունենա հանրահայտ երաժշտության երիտասարդ հայ կատարողների երկրորդ ամենամյա փառատոնը՝ «HAYRENIQ-2012»:

Ինչպես հաղորդում է Miasin.ru-ն, փառատոնն առաջին միջոցառումից կառանձնանա իր հայեցակարգով: Այս տարի, շոու ծրագիրը ձեռք է բերել բոլորովին այլ բնույթ: Մրցույթի մասնակիցներից բացի գալա-համերգին կմասնակցեն հայկական և ռուսական էստրադայի աստղեր, երաժիշտներ, պարային համույթներ:

Շոու ծրագրին սպասվում է համաշխարհային հիթերի կենդանի կատարում, փառատոնի հյուրերի կատարումներ, պարային համույթների ելույթներ և այլն: